Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով Դոնեցկի «Մետալուրգի» եւ Կիեւի «Դինամոյի» հետ խաղում խփեց փրկիչ գոլը (1։1), խաղից հետո խոստովանել է, որ կիեւցիների դեմ խաղալը երբեք էլ հեշտ չի եղել։
«Ես, իհարկե, ուրախ եմ, որ գոլ եմ խփել, բայց մենք հնարավորություն ունեինք խփելու հաղթական գոլը, սակայն չօգտագործեցինք այդ հնարավորությունը։ Հավանաբար խանգարեց կենտրոնանալու պակասը,- ասել է Մխիթարյանը,- Կիեւի դեմ դժվար է խաղալ։ Շատ վազեցինք, շատ հոգնեցինք եւ դա ազդեց որոշիչ հարվածի վրա»։



















