Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Սադախլո» մաքսակետի պետին՝ Կախաբեր Մուսերիձեին՝ պաշտոնական չարաշահման համար:

Բացի այդ, քրեական պատասխանատվության է ենթարկվել նույն մաքսակետի հերթափոխի պետ Կախա Արչվաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Համաձայն ֆինանսների նախարարության, 2013-ի սեպտեմբերի  21-ին վերոհիշալ պաշտոնյաները Վրաստան են թողել իրացման համար նախատեսված տարբեր տեսակի դեկորտաիվ թռչուններով լի բեռնատար՝ առանց համապատասխան փաստաթղթերի: