Ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղերից մի քանի օր առաջ Երեւանի «Բանանցի» նոր մարզիչ Սվետիցա Կուզմանովսկին բավականին մարտական է տրամադրված։ Նա հավատում է իր թիմին եւ նրան, որ իր թիմն այս տարի կարող է հավակնել ամենաբարձր տեղերի։

Հարցազրույցում մակեդոնացի մասնագետը մասնավորապես ասել է. «Ես շեշտը դնում եմ նախեւառաջ կոլեկտիվի վրա։ Իհարկե, մենք լավ ֆուտբոլիստներ եւ անհատականություններ շատ ունենք, ովքեր կարող են խաղը վերցնել իրենց վրա։ Բայց նրանք չպետք է մոռանանա թիմի եւ թիմային խաղի մասին։ Անհատական խաղը թիմային գործողությունների վրա է կառուցվում։ Մեր ուսումնամարզական պարապունքները ցույց են տվել, որ խաղացողներն իրենց անհատական որակները կարող են օգտագործել թիմի համար։ Ներկա պահին „Բանանցը“ դաշտում կարող է լավ խաղալ 65-70 րոպե։ Թիմի այսպիսի վիճակը թույլ է տալիս հույս ունենալ, որ նա հաջող հանդես կգա Հայաստանի առաջնությունում։ Եթե մենք այդպես խաղանք, հաղթելու մեծ հնարավորություն կունենանք»։