Հայաստանը Վրաստան այցելողների ցանկում երկրորդն է՝ 2013-ի 8 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել Հայաստանի 820 043 քաղաքացի, ինչը 55% ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Վրաստան ացելողների թվով առաջին տեղում Թուրքիան է1 109 920, աճը՝ 18%: Երրորդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ 686 671, աճը՝ 15%, հետո հետեւում է Ռուսաստանը՝ 515 989, աճը՝ 69%, եւ Ուկրաինան՝ 79 542, աճը՝ 73%:
Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, Զբոսաշրջության միջազգային կազմակերպությունը Վրաստանում ոլորտի ակտիվացումը գրանցել է որպես Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշ ունեցողը:
Մասնավորապես, վերջին ութ ամեիսների ընթացքում երկիր այցելել է 3 568 518 օտարերկրացի, ինչը 26% ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ: Ամենաշատ զբոսաշրջիկներ երկիր այցելել են օգոստոսին: Այցելուների 80% հարեւան երկրներից են, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 91% էր:





























