Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին,Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ծառուկ Կ.-ին` իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1.5 խմ փայտանյութով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ծառուկ Կ.-ն չի ներկայացրել փայտանյութի ձեռք բերման համապատասխան փաստաթուղթ եւ բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Վահագնիի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 1 հաճարենի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























