Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով «Յունիբանկը» շարունակում է նոր վճարային տերմինալների տեղադրման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերից: Տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ եւ հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
Ընդհանուր առմամբ «Յունիբանկն» արդեն տեղադրել է 41 տերմինալ մայրաքաղաքային եւ մարզային մասնաճյուղերում: Հետագայում նախատեսվում է տերմինալներ տեղադրել նաեւ հասարակական վայրերում:
«Վարկի մարման կամ հաշվի համալրման համար այլեւս պարտադիր չէ դիմել բանկի աշխատակցին: «Յունիբանկում» հաճախորդը կարող է դա անել ինքնուրույն: Շուտով տերմինալների միջոցով հնարավոր կլինի նաեւ կատարել տարբեր վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների դիմաց», - ասում է «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:




























