ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած դժբախությունների աղբյուր է համարում ԱՄՆ-ին: Նրա կարծիքով այդ ամենի պատճառը ամերիկացիներն են:

РСН-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի զարգացած կլիմայական զենք եւ ակտիվորեն կիրառում է այն: Նա հավելել է, որ այդ զենքով կարելի է ներգործել Ռուսաստանի կլիմայի վրա:

Նա նշել է, որ նման զենք ունի թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, սակայն ռուսները պաշտպանական նպատակներով են այն կիրառում,մնիչդեռ ԱՄՆ-ն Հեռավոր Արեւելքում փորձարկում է արել, որպեսզի նախազգուշացնի ռուսներին եւ որպեսզի նրանք հսկայական իջոցներ ներդնեն աղետի հետեւանքները վերականգնելու հարցում: Ամերիկացիների նպատակն է տապալել Սոչիի Օլիմպիական խաղերը:

Ժիրինովսկին հավելել է,  որ Ռուսաստանը եւս կարող է ցունամիի եւ երկրաշարժ սադրել,սակայն նման հրաման ոչ ոք չի տալիս: