Գյումրիի 65-ամյա բնակիչ Գագիկ Մուրադյանը եւ «Զբոսաշրջային Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաեւա-Պետրոսյանը Հայաստանի լեռնային զբոսաշրջության եւ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներից բաղկացած խմբի հետ բարձրացել են Արարատը, որը ծովի մակերեւույթից բարձր է 5156 մետր: Գյումրիի բնակիչն իր վերելքը նվիրել է Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին: Նա դա արել է ոտաբոբիկ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի տեղեկատվական կեբտրոնը, Գագիկն Արարտը ոտաբոբիկ բարձրացել է մինչեւ 4100 մետր: Նա կարող էր հետագայում էլ շարունակել, սակայնգիշերը բարձրանալիս սուր քարերը կարող էին վնասվածքներ հսացնել: Հարկ է նշել, որ տղամարդը 65 տարեկան է եւ նրանից առաջ ոչ ոք Արարատը ոտաբոբիկ չի բարձրացել: