Նոր սկանդալային շրջադարձ է ստացել ռուս բայքերին սպանած ադրբեջանցու հետ կապված իրավիճակը: Այդ հանցագործության համար նա դատապարտվել է ընդամենը մեկ տարի ազատազրկման: Սեպտեմբերի 24-ին Մոսկվայում դատավճիռը պետք է վերանայվեր: Զոհվածի ընկերները հաղորդում են, որ ադրբեջանցին օրեր առաջ «սուսիկ-փուսիկ» ազատ է արձակվել եւ հայրենիք է փախել:
Զոհվածի ընկերներն ու բարեկամները խոստովանում են, որ «հատուկ հույսեր չեն կապում» արդարադատության հետ, սակայն մտադիր են մինչեւ վերջ գնալ: Այս մասին հաղորդում է «NEWSrus.com»-ը:
Մինչ այդ, լուրեր են շրջանառում, որ ադրբեջանցին արդեն հայրենիք է վերադարձել եւ ազատվելու կապակցությամբ մեծ խրախճանք է կազմակերպել:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2012թ հունիսի 30 –ին: «Մերկուրի» շուկայում լեզվակռվի ժամանակ ձմերուկ վաճառող Բախտիյար Ալիեւը հարվածել է բայքեր Լեոնիդ Ֆրոլովին, որն ընկել է, գլուխը հարվածել գետնին եւ մահացել:





























