Սեպտեմբերի 25-ին փրկարարները Վրաստանի լեռներում լեհ զբոսաշրջիկների որոնման ընթացքում հայտնաբերել են զոհված լեռնագնացի մարմին: Այս մասին տեղեկացրել է Սվանեթիի փրկարար ծառայության պետ Գիա Սուջաշվիլին:
«Այո, մենք դի ենք հայտնաբերել: Ենթադրվում է, որ դա լեհ զբոսաշրջիկների խմբից մեկինն է: Սակայն դա միայն ենթադրություն է, հստակ կարող ենք ասել միայն փորձաքննությունից հետո», - լրագրողներին հայտնել է Սուջաշվիլին: Ըստ նրա` վատ եղանակի պատճառով փրկարարները դեռ չեն կարողանում մարմինն իջեցնել: Եղանակը կարգավորվելուց հետո որոնումները կշարունակվեն, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Որոնողական գործողությունը սկսվել էր սեպտեմբերի 22-ին, երբ շտապօգնությունը զանգ էր ստացել, թե Կազբեգ սարը բարձրացած լեհ զբոսաշրջիկները նախատեսված ժամանակին հետ չեն վերադարձել:
Միաժամանակ արդեն երկու շաբաթ է որոնում են ռուս երկու զբոսաշրջիկների, որոնք ուղեւորվել էին բարձրանալու Մեստիա շրջանի Ուշբա լեռան գագաթը եւ չէին վերադարձել:





























