Տրիպոլիում առեւանգել են Լիբիայի պաշտպանության նախարար Աբդալլի աթ-Թանիի որդուն: Երկրի իրավապահ մարմիններից հայտնել են, որ անհայտ գրոհայինները սեպտեմբերի 24-ի գիշերը, Տրիպոլիի հարավում գտնվող Սիրաջ թաղամասում կանգնեցրել են 26-ամյա Մուհամեդ աթ-Թանիի ավտոմեքենան: Նրան տեղափոխել են այլ մեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»՝ անվտանգության ուժերը միջադեպի հետաքննություն են սկսել: Դեռեւս երկրում գործող ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել առեւանգման պատասխանատվությունը:

Դիտորդները կարծում են, որ Մուհամեդ աթ-Թանին կարող էր Լիբիայում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի զոհը դառնալ: