Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Մելիք Գասպարյանն ազատվել է հարկադիր կատարման ծառայությունից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Մարտին Մարությանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Գեւորգ Դումանյանը նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ:





























