Եգիպտոսի իշխանությունները փակել են «Մահմեդական-եղբայրներին» պատկանող «Ուժ եւ արդարություն» պարբերականը: Ընդ որում, Al Jazeera-ն հաղորդում է, որ իրավապահները թերթի խմբագրությունը գրոհով են վերրել:

Ըստ առկա տեղեկությունների, իսլամիստների թերթի փակումը կապված է հենց շարժման վերաբերյալ դատարանի համապատասխան որոշման հետ, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին եգիպտական դատարանը որոշում է կայացրել երկրի տարածքում արգելել «Մահմեդական-եղբայրների» ցանկացած գործունեություն: Դատարանը նաեւ վճռել է առգրավել քաղաքական շարժման բոլոր ակտիվները:

Եգիպտոսի դատարանն արգելել է «Մահմեդական եղբայրների» գործունեությունը http://news.am/arm/news/172592.html