Հայտնի է դարձել Գյումրիի Ե. Չարենցի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը:

Նշենք, որ ոստիկանության Մուշի բաժնում, սեպտեմբերի 25-ին, հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 44-ամյա Լեռնիկ Հակոբյանի դիակը` ծխախեղդ եղած վիճակում:

Հրդեհը մարվել է ժամը 22.06-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:

Հանգամանքները պարզվում են:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: