Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 25-ին, Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 25-ամյա Սերգեյ Ս.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Ս.-ն  բացատրություն է տվել, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից 3 բոխի  ապօրինի հատելու միջոցով:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: