Գյումրի-Երեւան ճանապարհի 75-րդ կմ-ին` Արուճ գյուղի մոտ, սեպտեմբերի 25-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց ուղեմաս եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























