Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Քաջարանում բժշկական կենտրոնի բացմանը: Բացմանը ներկա են եղել նաեւ մարզի եւ քաղաքի ղեկավարները, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիսուն տարի առաջ կառուցված հիվանդանոցը տուժել էր երկրաշարժից: Դրանից հետո քաղաքում գործել է պոլիկլինիկա եւ ստացիոնար հիվանդանոց:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2011-ի օգոստոսին եւ ավարտվել բոլորովին վերջերս: Հիվանդանոցում կան ժամանակակից բժշկական սարքավորումներ:





























