NEWS.am-ի անդրադարձից հետո, սեպտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակից հանվել են չորս բիոզուգարանները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեռ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ տեղադրվել էին պլաստմասե չորս զուգարաններ, որոնցից գարշահոտություն էր տարածվում։ Հրապարակում աշխատող մանրավաճառները մեր թղթակցին հայտնել էին, որ այս զուգարանները տեղադրվել են Նունե Եսայանի համերգի կապակցությամբ։ Մեզ հաջողվեց պարզել, որ SecAsh ընկերությունը պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ, և զուգարանները մնալու են հրապարակի կենտրոնում մինչև հոկտեմբերի 13-ը: Այսօր կեսօրին, սակայն, դրանք հանվել են:




























