Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանն, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հանդիպել են Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներ Ասլան Գրիգորյանի, Վովա Առաքելյանի, Սուրեն Սարգսյանի, Լեռնիկ Մաղաքյանի եւ Խաչիկ Ավետիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազատության հրապարակում ընթացող ակցիան, ազատամարտիկներին հուզող խնդիրները, Հայաստանի ծանր ներքաղաքական իրավիճակը եւ դրանց հաղթահարման ուղիները:





























