Հայաստանի Հանրապետության կառավարությունը 3 մլն դրամ կհատկացնի ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին վճարելու համար: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում:

Գումարը վճարվում է որպես փոխհատուցում՝ ռուսական սահմանապահ զորքերի երկաթուղով ռազմական փոխադրումների դիմաց: Նշենք, որ նման հատուցումներ Հայաստանն իրականացնում է սկսած 2004 թվականից: