Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90 տոկոսով ավարտված է: Հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, խնդրահարույց բոլոր փողոցներում «Երեւան Ջուր» ընկերության հետ համատեղ տեղադրվել են նոր անձրեւորսիչներ, ընդլայնվել կամ ներկառուցվել են ջրահեռացման, որոշ դեպքերում էլ` ոռոգման նոր համակարգեր: Հալաբյան փողոցում ջրակուտակումներից խուսափելու համար հատվածաբար նաեւ գետնի նիշերը կբարձրացվեն: Միջնաշերտի եւ մայթերի եզրաքարերի փոխարինումից հետո մոտ օրերս կսկսվի ասֆալտապատումը: Ասֆալտապատվում է նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին կից հրապարակը, որը նաեւ տոնական միջոցառումների անցկացման վայրերից մեկն է լինելու: Զուգահեռաբար բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգումների եւ ճաքալցման աշխատանքները: Խիստ ուշադրություն է դարձվում որակին: Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հնարավոր թերությունները կապալառու կազմակերպությունները վերացնում են սեփական միջոցներով: Հիշեցնենք, որ 2013 թվականին նախատեսված է շինբարեկարգել 2.5 միլիոն քառակուսի մետր տարածք:
Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90 տոկոսով ավա

Հասանելի է
русскийՏեղադրություն



























