Գեորգի Գարանյանի անվան «Թագավոր ջազ» միջազգային փառատոնը տեղի կունենա Սոչիում, XII միջազգային ներդրումային ֆորումի մշակութային ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-27-ին:
Երկօրյա փառատոնի շրջանակներում, Գեորգի Գարանյանի հիմնադրամի կողմից կազմակերպված համերգները տեղի կունենան Radisson Blu Resort հյուրանոցում եւ «Փառատոնային» համերգային դահլիճում: Այս մասին հաղորդում է Սոչիի հայերի միության կայքը:
Այս տարի փառատոնի մասնակիցներն են «The Starr Sisters» հայտնի եռյակը (Ավստրալիա), հայտնի ջազ կատարողներ Jamie Davis-ը (ԱՄՆ) եւ Сynthia Scott-ը (ԱՄՆ), վիրտուոզներ Սանյա Քրոյթորը (Իսրայել, ջութակ) եւ Լեոնիդ Պտաշկան (Իսրայել, դաշնամուր), կրքոտ սթեփիստուհի Պոլինա Բուտկոն (Ռուսաստան), լեգենդար ջազ կիթառահար Ալեքսեյ Կուզնեցովը (Ռուսաստան), տաղանդավոր «Սեւ քառակուսի» թիմը (Ռուսաստան) եւ, իհարկե, Գեորգի Գարանյանի «Մելոդիա» համույթը (դիրիժոր Անթի Մարթին Ռիսանեն (Ֆինլադիա): Փառատոնի անփոխարինել վարողներն են Յանա Չուրիկովան եւ Սվյատոսլավ Բելզան:





























