Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը:
ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4կգ 649գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված է եղել նաեւ նրանց վրա եղած հագուստը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


























