Սեպտեմբերի 27-ին սպանություն գործելու վերջնական մեղադրանք է ներկայացվել կնոջը, որը տարբեր տարիներին տարբեր տղամարդկանցից ծնված իր երեխաներին թաքցրել էր սառցարանում:

Հիշեցնենք, երեխաների մարմինները հայտնաբերվել էին Վերխնյայա Պիշմա քաղաքի «Կենտրոնական» գաստրոնոմի սառցարաններից մեկում` ստուգումների ժամանակ: Դրանք հատուկ լոգոտիպերով տոպրակների մեջ էին եղղել, ինչն էլ օգնել էր մոր հետքի վրա դուրս գալ: Երեխաների մարմիններն այն աստիճան սառած էին եղել, որ սկզբից անգամ նրանց սեռը հնարավոր չէր եղել որոշել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ` ՌԴ ՔԿ  Վերխնյայա Պիշմա քաղաքի քննչական բաժնի պետի տեղակալ Դանիել Զայնուլինը հայտնել է, որ ամբաստանյալը սկսել է ծանոթանալ գործի նյութերին: Առաջիկա օրերին գործը կուղարկվի դատախազություն` մեղադրականի հաստատման համար:

 «Գործի բոլոր փորձաքննություններն ավարտված են: Հաստատվել է, որ երեխաները ծնվել են 2008 եւ 2010 թվականներին: Կինը նրանց երկուսին էլ սպանել է ծննդաբերությունից մի քանի ժամ անց, հետո մարմինները թաքցրել խանութի սառցախցիկում: Դրանք այնտեղ մնացել են մի քանի տարի: Այդ ամբողջ ընթացքում կինը աշխատել է խանութում` բոլորից թաքցնելով իր ահավոր գաղտնիքը»,- հայտնել է Զայնուլինը: Նա ընդգծել է, որ կինը մեղսունակ է ճանաչվել:

Գործով տուժած է ճանաչվել Վերխնյայա Պիշմա քաղաքի խնամակալության եւ հոգաբարձության բաժինը:

Ճշտվել է նաեւ երեխաների հայրերի ինքնությունը: