Անհայտ մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, Երեւանի Մարգարյան փողոցի եւ Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տարեց կինը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: