Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից եւ շրջվել, ինչի հետեւանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է:

Կատարվում է նախաքննություն: