Ելաբուգում մանկասայլակում խեղդվել է 8 ամսական փոքրիկ: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ մայրը դուրս է եկել տանից, որպեսզի դպրոցից տուն բերի ավագ որդուն եւ փոքրիկին առանց վերահսկողության է թողել:

Վերադառնալով՝ կինը որդուն հայտնաբերել է մանկասայլակում կախված՝ առանց կյանքի նշաններ ցույց տալու, հաղորդում է «Vesti.Ru»-ն:

Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնք ուղղված են տեղի ունեցածի մանրամասները պարզելուն: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է Թաթարստանի ՔԿ-ն:

Երեխայի 34-ամյա մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել: