«Մերսեդես CLK-230»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին,  Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ  Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված  «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջեւում կայանված  «ԶԻԼ-131»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես CLK-230»-ի ուղեւորը   եւ «ԳԱԶ-53» -ի թափքում գտնվող  անձը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: