Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում օգոստոսի 28-ից հետո տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ համաձայն ՀՀ կառավարության օգոստոսի 2-ին ընդունված որոշման, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 28-ից, լուծարվել է պետական կազմակերպությունների մոնիտորինգի վարչությունը (12 աշխատողով); Դրա փոխարեն ստեղծվելու է հաշվետվությունների ուսումնասիրության բաժին;

Բացի այդ՝ լուծարվել են գանձապետարանի Աբովյանի եւ Վաղարշապատի բաժանմունքները՝ գանձապետական համակարգում էլեկտրոնային համակարգի ներդրման հետեւանքով: Գանձապետարաններից յուրաքանչյուրում աշխատել է 3-4 անձ;

Այսպիսով՝ սեպտեմբերից ՀՀ ֆինանսների նախարարությունում մոտ 20 աշխատակից գրանցվել է ռեզերվում; Նրանք 6 ամիս աշխատավարձ կստանան, հնարավոր է նաեւ՝ այլ աշխատանք նախարարության համակարգում: