Ֆեցցանը, որը Լիբիայի հարավ-արեւմտյան հատվածի պատմական մարզերից է, իրենց ինքնավար դաշնային նահանգ է հռչակել:
Տեղի ցեղերի առաջնորդները հայտարարել են, որ այդ որոշումը ընդունվել է, քանի որ Ֆեցցանում չեն իրականացվում լիբիացիների պահանջները, իսկ իսկ համազգային կոնգրեսը լավ չի աշխատում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Al Arabiya-ն:
Տեղաբնակներն արդեն նախագահ են ընտրել, ինչպես նաեւ մտադիր են նշանակել շրջանի նոր ռազմական հրամանատար, որը պատասխանատու է լինելու սահմանների եւ բնական պաշարների պաշտպանության համար:
Ավելի վաղ բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ կանխատեսել էին, որ Քադդաֆիի ռեժիմի անկումը կհանգեցնի Լիբիայի բաժանմանը: Ֆեցցանի ինքնավարության հռչակման արդյունքում Լիբիան բաժանվել է երեք մասերի՝ Կիերենայիկա, Ֆեցցան եւ Տրիպոլիտանիա, գրում է Newsland-ը:





























