Մարտի 25-ից 26-ը Երեւանում տեղի կունենա սոցիալիստական ուժերի՝ «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովը։

Ինչպես նշել է Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը, կոնֆերանսի ժամանակ փորձ է արվելու մեթոդներ գտնել սոցիալիստական բարեփոխումների դրական փորձը Հայաստանում կիրառելու համար։ Նրա խոսքով, կոնֆերանսի ժամանակ գնահատական կտրվի Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաեւ լուծումներ կառաջարկվեն չլուծված հարցերին։

Կոնֆերանսին կմասնակցեն արտասահմանցի 15 փորձագետներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Հունաստանից, Չիլիից, Իրանից։