Մի շարք ռուսական լրատվամիջոցներ ի նշան աջակցության մեկ օրով հրաժարվել են Greenpeace ակցիայի ժամանակ ձերբակալված լուսանկարչին պատկերող նկարներից: Նա ակցիան լուսաբանում էր «Lenta.Ru»-ի հրահանգով:

Բացի «Lenta.Ru»-ից, ակցիային միացել են «Դոժդը», «ՆՏՎ»-ն, «Էխո Մոսկվին» եւ մի շարք այլ լրատվամիջոցներ: Լուսանկարչի նկարների փոխարեն նրանք տեղադրել են մոխրագույն եւ սեւ նկարներ, ինչպես նաեւ ընթերցողների ուղղված կոչ հրապարակել:

Բացի այդ, լրատվամիջոցները բաց նամակ են գրել՝ կոչ անելով բաց թողնել դատարանի վճռով երկու ամսով կալանավորված Դենիս Սինյակովին: Ստորագրահավաքն իրականացվում է «Էխո Մոսկվիի» կայքում: