Մարտի 25-ին, ժամը 12:45-ին «Ասպարեզ» ակումբի Գյումրու գրասենյակում, որը գտնվում է Պուշկինի 96 հասցեում, թիվ 25 դպրոցի դիմաց, Գյումրիում տոնական հանդիսությամբ նշվելու է Խոսքի ազատության օրը:
Մարտի 25-ը որպես Խոսքի ազատության օր ավանդաբար նշվում է Գյումրիում, այն օրվանից ի վեր, երբ բազմահազար հանրությունը համախմբվեց Խոսքի ազատության գաղափարի շուրջը, բարոյական եւ ֆինանսական աննախադեպ օժանդակություն ցուցաբերելով Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ետ մղեց իշխանությունների մի քանի թեւերի եւ գերատեսչությունների գրոհը մարզային հեռուստաընկերության վրա, ու այդպիսով պաշտպանեց իր եւ հեռուստաընկերության խոսքի ազատության իրավունքը:



















