Հյուրատները բիզնեսի լավ միջոց են; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց

Եղեգնաձորի բնակիչ Գոհար Գեւորգյանը, ով իր սեփական տունը վերածել է հյուրատան: Նրա խոսքով՝ զբոսաշրջային սեզոնին (ապրիլ-հոկտեմբեր) իր 7 սենյակները այցելուի կարիք չեն զգում: Ընդ որում՝ մեծ է հատկապես արտասահմանցիների հոսքը: Գ. Գեւորգյանն ասում է, որ բիզնեսը սկսել է 1994 թ.-ից՝ լավ կահավորելով իր սենյակները: Հիմա դրանք ապահովված են տաք ջրով, ինտերնետով, խոհանոցով, կա լողավազան: Օրավարձը՝ 8-10 հազ. դրամ է, ներառյալ՝ նախաճաշը: Ինքն ընտանիքով ապրում է առաջին հարկում, մնացած սենյակները տրամադրում է զբոսաշրջիկներին:

Զբոսաշրջիկները տիկին Գոհարին գտնում են ինտերնետով, զբոսաշրջային գործակալությունները եւս գիտեն նրա տեղը:

«Մենք ունենք պետական որակավորման սերտիֆիկատ, որպես երրորդ կարգի հյուրատուն, որն ամենաբարձր կարգն է հյուրատների համար»,- ասում է Գ. Գեւորգյանը: Նրա խոսքով՝ Եղեգնաձորում մի քանի այլ հյուրատուն կա, սակայն ամենալավ պայմաններն իրենք են առաջարկում: