Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ինքնասպան է եղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում.

«Մեր տեղեկություններով՝ նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել։ Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ղուշչյանը մահացել էր 2009թ.՝ 58 տարեկան հասակում»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):