Հյուսիսային պողոտան, որի շինարարության համար ծախսվեց շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար, իր գոյության 5 տարիների ընթացքում արդեն հասցրել է հիմնովին մաշվել ու բավականին անբարեկարգ, շինհրապարակ հիշեցնող տարածքի է վերածվել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ըստ մասնագետների՝ պատճառն անորակ շինարարությունն է։
Պողոտայի սալիկները քայքայվել, ավազե հատիկների են վերածվել։ Եղածն էլ չի պահպանվում։ Լապտերները ջարդված են։ Ստորգետնյա հատվածը աղբանոց է հիշեցնում։ Այնինչ ժամանակին ոմանք Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի այցեքարտ դարձնելու նպատակներ ունեին»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























