«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորակա դատախազ է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Երեկ փորձեցինք տեղեկության իսկությունը պարզել Ա. Դանիելյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «Նման առաջարկ ես չեմ ստացել, ես աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»: Մեր հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի, Դանիելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հիմա ոչ մի բան պատրաստ չեմ ընդունելու, քանի որ ես այժմ աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, ինձ նման առաջարկություն չի եղել»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):