Արաբական Միացյալ Էմիրությունները հետ է կանչել իր դեսպանին Թունիսից՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման շուրջ խորհրդակցությունների համար: Այս մասին ասվում է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դեսպանի հետկանչը հաջորդել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Թունիսի նախագահ Մոնսեֆա ալ-Մարզուկիի հայտարարությանը, որտեղ նա քննադատության է ենթարկել Եգիպտոսի գործող ղեկավարությանը: Թունիսի նախագահը կոչ է արել Եգիպտոսի իշխանություններին բանտից ազատել այդ երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին, ինչպես նաեւ մյուս «քաղբանտարկյալներին»: Նա հայտարարել է, որ արաբական երկրները թույլ չեն տա «ավտորիտար ռեժիմներին» վերադառնալ իշխանության:
«ԱՄԷ-ն համարում է, որ Եգիխպըոսի նոր իշխանությունների դեմ հարձակումները եղբայրական Թունիսի կամ որեւէ այլ երկրի կողմից անընդունելի են: Ընդհակառակը, անհրաժեշտ է աջակցել եգիպտական իշխանություններին, որոնք իշխանության են եկել ժողովրդական ալիքի օգնությամբ»,-հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարության աղբյուրը: Այդ առնչությամբ՝ ԱՄԷ-ն որոշել է իր դիրքորոշումը հասցնել Թունիսի ղեկավարությանն ու միջազգային հանրությանը:





























