Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 27-ին, ժամը 19.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.32-ին թունավորման նախանշաններով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Նուբարաշեն 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչ` 55-ամյա Ս. Բ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























