Այսօր ճապոնացի հռչակավոր ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ակիրա Կուրոսավան կդառնար 100 տարեկան։
Ակիրա Կուրոսավան ծնվել է 1910 թ. մարտի 23-ին Տոկիոյում։ Նրա ստեղծագործական ուղին սկսվել է 1936 թ. Toho ստուդիայից։ Իր առաջին ֆիլմը նա նկարահանել է 1943 թ.-ին։ Դրան հաջորդել են «Հարբած հրեշտակը», «Գաղտնի դուելը», «Անտուն շունը», «Սկանդալը»։
Միջազգային ճանաչում եւ փառք ռեժիսորը ձեռք է բերել այն բանից հետո, երբ «Ռասեմոն» ֆիլմը 1951թ. գլխավոր մրցանակ է ստացել Վենետիկի կինոփառատոնում եւ Կինոարվեստի Ամերիկյան Ակադեմիայի կողմից «Օսկարի» է արժանացել։ Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմը 1954 թ. նկարահանված «Յոթ սամուրայներն» է։
Վարպետի հետագա ստեղծագործական ճանապարհը անհարթ եւ նույնիսկ ողբերգական է եղել։ Նրա ֆիլմերը չէին ընդունվում հանդիսատեսի կողմից, նրա երկու կինոընկերությունները սնանկացան։
Կուրոսավան մահացել է 1998 թ.՝ 88 տարեկան հասակում։



























