Երեւան-Դուբայ առավոտյան ավիաչվերթը մեկ ժամով հետաձգվել է ինքնաթիռում ծագած վեճի պատճառով։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից, ծեծկռտուքը ծավալվել է 8 ուղեւորների միջեւ, ովքեր ձերբակալվել են։ Ներկա պահին նրանք գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում, իրականացվում է նախաքննություն։ Չվերթն իրականացվել է մեկ ժամ ուշացմամբ։



























