Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Կարմիրավանի, Ջրաբերդի, Սեյսուլանի եւ այլ ուղղություններով:
ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը:



























