Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի այցը Վրաստան հետաձգվել է։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, այդ մասին իրենց հայտնել են Թբիլիսիում Չեխիայի դեսպանությունից։
74-ամյա Վացլավ Հավելի այցը հետաձգվել է նրա առողջական խնդիրների պատճառով։ Հավելը Թբիլիսի պետք է այցելեր մարտի 24-ից 25-ը եւ մասնակցեր «Եվրոպական տուն» միջազգային հասարակական կազմակերպության բացման արարողությանը։




























