Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը մարտի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես լրագրողներին հայտնել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Բժանիան, Բաղապշը նախատեսում է քննարկել տնտեսության, սոցիալական ոլորտի, հեռահաղորդակցության եւ պաշտպանության հարցերում երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:

Նշենք, որ վերջին անգամ Աբխազիայի նախագահն այցելել է ռուսաստան փետրվարի 16-ին: Այցի ընթացքում 9 համաձայնագիր էր ստորագրվել, այդ թվում աբխազական տարածքում ռուսական ռազմակայանի ստեղծման մասին: