Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ:Այդ մասին հայտնում են, ՊՆ մամուլի ծառայությունից:
Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երեւանում: 1985թ.-ին ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: Պարգեւատրվել է ՀՀ կառավարական եւ ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:





























