Անթալիայում ավարտվել է ձյուդոյի երիտասարդական մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը։ Մեր երիտասարդներին հաջողվել է երեք մեդալ նվաճել։
Հովհաննես Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը եւ Արտավազդ Հովսեփյանը կարողացել են հասնել եզրափակիչ, սակայն այստեղ պարտվել են իրենց մրցակիցներին։
Աղջիկների խմբում լավագույն արդյունք ցույց է տվել Ռոզա Խաչատրյանը։ Նա զբաղեցրել է հինգերորդ տեղը։



























