Հայաստանի Ազգային Ժողովում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, դեմ՝ 3-ը, անվավեր են ճանաչվել երեք քվեաթերթիկներ:

Մինչ քվեարկությունը քաղաքական ուժերը հայտնել էին, թե ինչպես են քվեարկելու: «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն ազատ էր թողել իր պատգամավորներին, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» նշել էին, որ կողմ են քվեարկելու, եւ միայն «Բարգավաճ Հայաստանը» չէր հայտնել իր դրքորոշումը: