ՌԴ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Գրիգորի Կարասինը հանդիպել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ջեֆրի Ադամսի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, Ռյաբկովն Ադամսի հետ քննարկել է «միջազգային օրակարգի որոշ արդիական թեմաներ,զենքի չտարածման եւ ապասպառազինման հարցեր, այդ թվում իրավիճակն Իրանի ատոմային ծրագրի շուրջ եւ այլն»:
Կարասինն ու Ադամսը քննարկել են ԱՊՀ խնդիրները, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Համագործակցության երկրների հետ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը, դրությանը Հարավային Կովկասում:



















