Ֆրանսիական Նիցցա քաղաքում կայացել է «Ամբեր-2010» գերմրցաշարի 9-րդ տուրը: Հերթական տուրի շրջանակներում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է ուկրաինացի շախմատիստ Ռուսլան Պոնոմարյովի հետ եւ խաղաղությամբ ավարտել հանդիպումը:
Լեւոնը 9 տուրերից հետո հավաքել է 8 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վասիլի Իվանչուկը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր:
9-րդ տուր.
Պոնոմարյով-Արոնյան- 1:1
Գրիշչուկ-Սմիթս-2:0
Դոմինգես-Կառլսեն 0,5:1,5
Հաշիմով-Իվանչուկ- 1:1
Կրամնիկ- Սվիդլեր-1,5:0,5
Գելֆանդ-Կարյակին- 1:1
Մրցաշարային աղյուսակ. Իվանչուկ-12, Կառլսեն-11,5, Գրիշչուկ, Կրամնիկ-11-ական, Գելֆանդ- 10,5, Կարյակին-10, Հաշիմով-9,5, Սվիդլեր-9, Արոնյան-8, Պոնոմարյով-7,5, Դոմինգես, Սմիթս-4-ական:


























