Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի սպանության կատարողը 13 տարվա կալանքի է դատապարտվել հատուկ ռեժիմի գաղութում, գրում է vesti.ru-ն:  Դմիտրի Բարանովը նաեւ 5 մլն ռուբլի բարոյական փոխհատուցում կվճարի ճարտարապետի ընտանիքին:

Ավելի վաղ Բարանովը համագործակցել էր քննության հետ՝ ամբողջությամբ ընդունելով մեղքը: Մեղադրող կողմը նրա համար 14 տարվա ազատազրկում էր պահանջել:

Էդուարդ Հակոբյանն սպանվել էր 2013թ. հունվարի 29-ին: Մարդասպանը մեկ անգամ կրակել էր նրա ծոծրակին: Դմիտրի Բարանովը կալանավորվել էր օդանավակայանում՝ Թաիլանդ մեկնելու փորձի ժամանակ:

Քննության վարկածով՝ սպանության պատվիրատուն Մարատ Բոզիեւն էր, որը ձերբակալվել էր փետրվարի 3-ի առավոտյան եւ վախճանվել հարցաքննությունից առաջ՝ սրտային  անբավարարությունից:

Հակոբյանի սպանության հնարավոր դրդապատճառ է դիտվում նրա մասնագիտական գործունեությունը:

Մեղադրող կողմը 14 տարվա ազատազրկում է պահանջել ճատարապետ Էդուարդ Հակոբյանի մարդասպանի համար